ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ։ ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ԿԱՆԱՅՔ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Խորհրդային բռնաճնշումների ուսումնասիրությանը նվիրված գիտական գրականությունը որպես բռնաճնշումների թիրախ հիմնականում անդրադառնում է տղամարդկանց։ Վերջին շրջանում, հատկապես արևմտյան գիտական շրջանակներում առանձնակի ուշադրության են արժանացել նաև խորհրդային բռնություններին ենթարկված կանայք։ Այդ հետազոտությունները գլխավորապես նվիրված են կանանց կեցությանն աշխատանքային ճամբարներում կամ ամուսինների, հայրերի ձերբակալության արդյունքում նրանց նկատմամբ կիրառված խտրականության պատմություններին։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կանանց նկատմամբ քաղաքական բռնությունների թեման դեռևս բավականաչափ ուսումնասիրված չէ։ Հաշվի առնելով այդ բացը՝ հոդվածը նվիրված է պատերազմի ժամանակ Խորհրդային Հայաստանում կանանց նկատմամբ իրականացված բռնաճնշումների օրինաչափությունների ու
առանձնահատկությունների վերհանմանը։
This external content requires your consent. Please note our privacy policy.
Open external content on original site
Product details
Table of contents
ԿԱՆԱՆՑ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ 8
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ (ՉՍԻՐՆԵՐ) 15
ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՄ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ԱՆՈՂՆԵՐ ՈՒ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐ 18
«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ» 23
ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ/ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ ՉՄԱՏՆՈՂ ԿԱՆԱՅՔ 24
ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ 26
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 30