ՆՈՐ ԿԵՆՍԱԿԵ՞ՐՊ։ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ՊԵՏԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄՆ ՈՒ ԿՆՈՋ ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ/ԼՂԻՄ-Ի ՓՈՐՁԸ
Ի՞նչ դիրքեր և կլաստերներ առաջարկեց Խորհրդային Միությունն «Արևելքի կնոջը», ինչպե՞ս նա ինքը դա ընկալեց, և ի՞նչ հետևանքներ ունեցան այս նորամուծությունները հասարակական հարաբերությունների փոխակերպման առումով: Բոլշևիկյան կառավարությունն օրիենտալիզացրեց իր հանրապետությունները, բայց կարելի է փաստել նաև այն, որ հսկայական ուժեր, ռեսուրսներ և միջոցներ ծախսվեցին կանանց էմանսիպացիայի սոցիալիստական առաջադեմ նախագծերի վրա: Բանավեճի մեկ այլ նյութ է, թե սոցիալական այս նախագիծը հետագայում ինչպես ծառայեցվեց խորհրդային «արդիականացման» մեկ այլ նախագծին`ԽՍՀՄ ինդուստրացմանը:
Այս առումով, Լեռնային Ղարաբաղը և այնտեղ կատարված ամեն ինչ հետաքրքիր նախադեպ է: Կանանց համատարած առաջքաշման, նրանց մասնագիտացման գործընթացների կողքին (ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղում) կային կանանց քաղաքական քվոտաներ: Կոլեկտիվ և պետական տնտեսություններում կանայք վճարվում էին այնքան, որքան տղամարդիկ` կատարված նորմայի` ուրականի (օրական-ի բարբառայինը կամ աշխօր (աշխատանքային օր) հիման վրա: Սա կտրուկ փոխեց ընտանիքում կանանց կարգավիճակը՝ ձևավորելով նրա մեջ տնտեսական դերակատարի ինքնություն Տարածաշրջանում խորհրդային ժամանակաշրջանի թեման արդիական է նաև այն պատճառով, որ պետական ֆեմինիզմի և սեռերի համար հավասար հնարավորություններ ստեղծելու փորձն ունեցել է երկարատև հետևանքներ, մասնավորապես՝ կանանց քաղաքական քվոտաները, և, որպես արդյունք, կանանց ներգրավումն իշխանական կամակարգում (empowerment):
Product details
Table of contents
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 5
ՄԵԹՈԴ 6
ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԲԱՆԱՎԵՃԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 7
ԲՆԻԿԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՐԻԵՆՏԱԼԻԶՄ - ՍՈՑԻԱԼԻԶՄ - ԳԵՆԴԵՐ 9
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԻՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ (ԼՂԻՄ)․ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ 11
ՍՈՎԵՏԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ» 19
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 24