ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ՝ ԸՍՏ 1941–1944 ԹԹ. ԲՈՂՈՔԱԳՐԵՐԻ
Հոդվածը վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մասնավորապես 1941–1944 թվականների ընթացքում Խորհրդային Հայաստանի հատկապես գյուղական շրջանների կանանց նկատմամբ իրականացված սեռական, ֆիզիկական և տնտեսական բնույթի ոտնձգություններին։ Արխիվային սկզբնաղբյուրները, որոնք շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ, արտացոլում են ՀԽՍՀ տարբեր շրջաններում տեղական պաշտոնյաների՝ պատերազմի տարիներին իրականացրած այնպիսի չարաշահումներ, որոնցից տուժել են կանայք։ Մեր համոզմամբ դրանք կարող են լույս սփռել կանանց առնչվող մի շարք հիմնախնդիրների վրա։ Պատերազմի տարիներին տեղական պաշտոնյաների չարաշահումների կապը մեր կողմից ուսումնասիրվող թեմայի հետ ակնհայտ դարձավ այս աղբյուրներին ծանոթանալուց հետո։
This external content requires your consent. Please note our privacy policy.
Open external content on original siteProduct details
Table of contents
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 4
ՆԱՄԱԿՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ. ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ «ՀԱՐԱԶԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ 6
ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ 12
ԱՄՓՈՓՈՒՄ 19